Սարգսյան Վազգեն Զավենի [5.3.1959, գ. Արարատ (այժմ` ՀՀ Արարատի մարզում) - 27.10.1999, Երևան], գրող, քաղաքական, պետական, ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի առաջնորդներից: ՀՀ բանակի հիմնադիրներից: Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս: Հայաստանի գրողների միության անդամ (1985): ՙԵրկրապահ՚ կամավորականների միության հիմնադիր – նախագահ (1993): Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1979): 1980-83-ին աշխատել է Արարատի միջնակարգ դպրոցում, 1983-87-ին` Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1987-90-ին` ՙԳարուն՚ ամսագրի հրապարակախոսության բաժնի վարիչ: 1991-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության առաջին նախարար: 1992-93-ին` ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ, 1993-95-ին` ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարար, 1995-99-ին` վերստին ՀՀ պաշտպանության նախարար:
1999-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններում նշանակվել է ՀՀ վարչապետ:
Übersetzt wird, bitte warten..
