Հայրենական պատերազմի սկզբում նշանակվել է հարավ-արևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ և շտաբի պետի տեղակալ, այնուհետև` հարավ-աչևմտյան ուղղության օպերատիվ խմբի և նույն ռազմաճակատի շտաբի պետ (մինչև 1942-ի հունիսը)։ է 1941-ին մասնակցել է Կիևի պաշտպանությանը, Դոնի Ռոստովի ազատագրմանը, Խորհրդային զորքեռրի հակահարձակմանը Մոսկվայի մատույցներում։Որպես 16-րդ բանակի հրամանատար` (հետագայում 2-րդ գվարդիական) մասնակցել է Կուրսկի ճակատամարտին և Բրյանսկյան բանակի և Կենտրոնական ռազմաճակատի հետ միասին ջախջախել գերմանական զորքերի Օռլովյան խմբավորումը, ազատագրել Վոլխովը, Օրյոլը, և Բրյանսկը։