Հայաստանի և Արցախի զինված ուժերի համագործակցության ծրագրի համաձայն` ս. թ. նոյեմբերի 6-ից անցկացվում են «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունները: Փորձի փոխանակման և համադրման շրջանակներում զորավարժություններին մասնակցում են նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները: «Միասնություն 2014» զորավարժությունում ներգրավված են ՀՀ զինված ուժերի ավելի քան 17000 զինծառայողներ, 550 միավոր հրետանային միջոցներ, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոցներ, 300 միավոր հակատանկային միջոցներ, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1200 ավտոմեքենա: Զորավարժություններն անցկացվում են ըստ պլանի, ներգրավված ստորաբաժանումները պատշաճ կերպով իրականացնում են առաջադրված մարտական խնդիրները:
Մանրամասները` yerkir.am կայքում: