Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանումից հետո /387 թ./ Արևելյան Անդրկովկասի տարածքը, այդ թվում և Արցախը, անցավ Պարսկաստանին, ինչը, սակայն, մինչև ուշ միջնադար ազդեցություն չունեցավ տարածաշրջանի էթնիկ սահմանների վրա. Քուռի աջակողմյան ափն Արցախի հետ միասին շարունակեցին մնալ հայաբնակ: Եվ միայն XVIII դարի կեսերին Ղարաբաղի հյուսիսային սահմաններ սկսեցին թափանցել թուրքական քոչվոր ցեղեր, որը