Վերջիններս Փոթի ժամանեցին հունիսի 8-ին և անմիջապես ուղարկվեցին Թիֆլիս, ուր հասան հունիսի 12-ին¦7: Թուրք - գերմանական հարաբերություններն իրենց լարվածության գագաթնակետին հասան Բաքուն զավթելու շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, սակայն մի խնդրում, որ պետք է ՙհայերին ու բոլշևիկներին հեռացնել Բաքվից¦8, նրանք համակարծիք էին: