բոլշևիկյան այն ժամանակվա իշխանության գլխավոր մարմին/ հայտարարությամբ ճանաչեց ՙվիճելի տարածքների՚՝ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի՝ Հայաստանի անբաժանալի մաս լինելը: Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին հայտարարության պահին այդ տարածքները չէին մտնում Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:
Վիճելի տարածքների՚ նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921 թ. հունիսին Հայաստանը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մասը: Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում /ՙԲաքվի աշխատավոր՚ - Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան. 1921 թ. հունիսի 22/: Այդպիսով, Լեռնային Ղարաբաղը փաստացի միացավ Հայաստանին։
Übersetzt wird, bitte warten..