Նշված ժողովածուի N 347 փաստաթուղթը (էջ 289) պարունակում է 1919 թ. սեպտեմբերի 29-ին Նարիման Նարիմանովի կողմից Մոսկվա ուղարկված իրավիճակի մասին մի զեկուցում: Նրա¬նում մասնավորապես ներկայացվում է Ադրբեջանի հակահայկական քաղաքակա¬նութ-յունը Ղարաբաղում. նշվում է ոչ միայն այն, թե այնտեղ բնաջնջում են հայերին, այլ նաև, որ Ղարաբաղը էթնիկական առումով լրիվ հայկական է: