կազմակերպական առումով լուրջ առաջընթաց էր և էապես նպաստել է ստորաբաժանումները վերակազմավորելուն: Սկսել են կազմավորվել նաև մոտոհրաձգային գումարտակներ: Միաժամանակ, առկա նյութական ու ռազմական հնարավություններն առավել արդյունավետ օգտագործելու, իշխանության բոլոր լծակները միատեղելու և ռազմաճակատում արմատական բեկում մտցնելու նպատակով 1992-ի օգոստոսի 15-ին ստեղծվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) :
ՊԲ հրամանատար և պաշտպանության նախարար է նշանակվել Ս. Բաբայանը, առաջին տեղակալ` Ք. Իվանյանը, առաջին տեղակալ-շտաբի պետ` Ս. Օհանյանը: Իսկ ՊԲ կառուցվածքը հաստատվել է 1994-ի հունվարի 4-ին, որով ըստ էության, ավարտվել է ՊԲ-ի կազմավորումը: