Շուտով, սակայն, Ռուսաստանի բոլշևիկյան ղեկավարությունը, ՙհամաշխարհային կոմունիստական հեղափոխությանն՚ օժանդակելու քաղաքականության համատեքստում, որում Թուրքիային վերապահվում էր ՙԱրևելքում հեղափոխության ջահակրի՚ դերը, փոխում է իր վերաբերմունքը ՙվիճելի տարածքների՚ խնդրի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: