1988 թ. փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում՝ ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմի մեջ մտնելու մասին և ԽՍՀՄ ԳԽ՝ այդ դիմումը բավարարելու մասին, հիմնվելով իրավական նորմերի և ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:
Սակայն, վեճը քաղաքակիրթ հուն տեղափոխելուն ուղղված յուրաքանչյուր գործողության հետևում էին բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային և համատարած ոտնահարում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում և այլն: ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական քաղաքներում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, իսկ հետո նաև ողջ Ադրբեջանում կազմակերպվեցին հայերի ջարդեր ու զանգվածային սպանություններ, որոնց հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ:
Übersetzt wird, bitte warten..