ԶԻՆՎՈՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ... ԱՐՎԵՍՏԸ Զինվորի լեզուն, նրա հոգեբանությունը չհասկացող սպան երբեք հրամանատար չի՛ դառնա: Այս խոսքերը լսել եմ Արցախյան պատերազմի բովով անցած հայտնի զորավարներից մեկի շուրթերից: Դրանք մեխվել են հիշողությանս մեջ և դուրս չեն գալիս: Ահա մոտ երկու տասնամյակ ամեն անգամ այս կամ այն հրամանատարի հետ զրուցելիս առաջին հարցը, որ ուզում եմ տալ, ինձ համար թևավոր դարձած այս խոսքերն են` «Զինվորի լեզուն հասկանո՞ւմ եք»: Սպայի համար այս չափազանց կարևոր հատկանիշն է, որ լավ հրամանատարին տարբերում է վատից, որ նրան բարձրացնում ու հարգելի է դարձնում անձնակազմի աչքում…