Քանի որ եկվոր թուրքական ցեղերը և նրանց հիմքի վրա ձևավորված ազգը չունեին խոր տարածքային արմատներ, Բաքվում տենդագին կերպով սկսեցին «ադրբեջանականացնել» Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր հնագույն քաղաքական կազմավորումները: Առաջին հերթին, բնականաբար, դա վերաբերում էր պատմական հայկական և իրանական տարածքներին, և համապատասխանաբար հայկական և իրանական քաղաքական ու մշակութային ժառանգությանը