ԻՊՈւ-ի խնդիրը որակապես փոխվեց 1991-ի դեկտեմբերի 25-26-ից հետո, երբ ԼՂՀ տարածքից սկսեցին դուրս բերվել ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումները :
Աչքի առաջ ունենալով Ադրբեջանի անթաքույց զավթողական գործողությունները ԼՂՀ-ի դեմ, զորահավաքի միջոցների հաշվառման և հանրապետության պաշտպանության ապահովման նպատակով կազմավորվել են զինված ջոկատներ, որոնք դիտվել են որպես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժեր և ենթարկվել միասնական հրամանատարությանը: Հանձնարարվել է շրջգործկոմներին և զինկոմիսարիատներին ամսվա ընթացքում անցկացնել հանրապետության բոլոր զինապարտների վերահաշվառում և զորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառում: ԻՊՈւ-ում գտնվող զինապարտները համարվում էին զինվորական ծառայության զորակոչվածներ: Հանձնարարվել է նաև ԼՂՀ զինկոմիսարիատներին` ԻՊՈւ շրջանային ստորաբաժանումների շտաբների հետ անցկացնել ԼՂՀ շահերի համար պայքարում զոհված, անհայտ կորած և հաշմություն ստացած անձանց վերահաշվառում:
Übersetzt wird, bitte warten..
